Արքայազն Վիլյամը երկուշաբթի աշխատանքի է անցել շտապ օգնության ուղղաթիռի օդաչուի պաշտոնում։ Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռը աշխատանքի է անցել ընկերությունում, որը պատասխանատու է Արեւելյան Անգլիայի արտակարգ բժշկական ծառայության ուղղաթիռների գործունեության համար։
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է, եւ ես մի փոքր հուզված եմ։ Ես կաշխատեմ գործի դնել իմ բոլոր ունակությունները: Մենք սկսում ենք Քեմբրիջի թաց հրապարակից, եւ ես անհամբերությամբ սպասում եմ աշխատանքին։»,-ասել է Վիլյամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։