Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 8 երեխա է մահացել ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պատճառով: Այս մասին հայտարարել է աֆղանական ազգային բանակի 209 կորպուսի մամուլի կենտրոնի ղեկավար Հանիֆ Ռեզայը, փոխանցում է Ինտերֆաքսը:
«Երեխաները խաղալիս են եղել իրենց տան մոտ, երբ ճանապարհին ահաբեկիչների կողմից տեղադրված ականը պայթել է»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ևս մեկ երեխա վիրավորվել է: