Քաղաքական 

Բագրատյանի քայլը ես դրական եմ համարում. Գ. Սահակյան

«Հանրապետական» խմբակցության կողմից առաջադրված Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիրների պնդումները, թե ԱԺ նախագահի ընտրությունը ձևական գործընթաց է, ըստ այդմ էլ բոյկոտում են, նշեց, թե չի կարծում, որ ճիշտ են, քանի որ Հանրապետական կուսակցությունը, լինելով քաղաքական մեծամասնություն, իրեն է առաջադրել։

Իսկ թե այն, ինչ տեղի ունեցավ հաշվիչ հանձնաժողովում, երբ մի քանի ժամում որոշվեց ՀՀԿ-ականների թիվը ավելացնել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե, բնականաբար, ճիշտը էր այդ որոշումը։ «Որովհետև եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա ո՛չ պետք է ԱԺ նախագահ ունենանք, ո՛չ հանաձնաժողովների նախագահններ և այդպես շարունակ»,-նշեց նա։

Հարցին, թե դա ցույց չի՞ տալիս, որ ՀՀԿ-ն ինչ ցանկանում, դա էլ անում է, նա պատասխանեց. «Դրա համար իրենց մասնակցությունը պետք է ապահովեին, որ վերհսկողությունն ավելի լավ լիներ, առավել ևս, որ հաշվիչ հանձնաժողովում, ինչպես մյուս հանձնաժողովներում, պետք է կառուցվածքը նույնը լիներ, և բացի այդ, մեկ խնդիր ունի՝ հաշվել ձայները»։

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է գնահատում իր մրցակցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Բարձր եմ գնահատում այն առումով, որ մասնակցում էր, և ես կարծում եմ, որ պետք է ավելի թեկնածուներ լինեին»։

Դիտարկմանը, թե միևնույնն է՝ նրանք շանս չունեն, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մտածո՞ւմ եք, թե իմ շանսերը միշտ եղել են, որ անընդհատ պայքարի մեջ եմ մտել, պայքարողը պետք է մի փոքր մարտիկի կարգավիճակ ունենա և հնարավոր չի պայքարները բոլոր տիպի հաղթել։ Բայց Բագրատյանի քայլը ես դրական եմ համարում, հնարավորություն տվեց, որպեսզի ավելի բնական գործընթացն ապահովվի, և եթե ես առավել ձայներ ունենամ, բնականաբար, նաև Բարգրատյանի շնոհիվ է, քանի որ գիտակցում եմ, որ պայքարը ավելի է ամրանում»,-նշեց նա։


Սկզբնաղբյուրը՝ tert.am

Նույն շարքից