Աջարիայում Բաթումի-Երևան գնացքը արտասահմանցի զբոսաշրջիկի է հարվածել, ինչի արդյունքում վերջինս մահացվել է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Դեպքի վայր շտապօգնության ավտոմեքենա մեկնել է Քաբուլեթի քաղաքից, սակայն պարզվել է, որ 41-ամյա տղամարդը տեղում մահացել է:
Վրաստանի իրավապահները սկսել են անհրաժեշտ ստուգումները դեպքի մասով: