Հայաստան Քաղաքական գլխավոր 

Բակո Սահակյանը «Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ»-ում ելույթով ամփոփել է Մեծ Բրիտանիա այցի արդյունքները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին և հանդես եկել այնտեղ ելույթով:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Սահակյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները Մեծ Բրիտանիա, ամփոփել դրա արդյունքները և պատասխանել ներկաների հարցերին:

Բակո Սահակյանի խոսքով՝ և՛ հայկական համայնքի, և՛ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Արցախի և Մեծ Բրիտանիայի միջև կապերի ամրապնդմանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին` նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության և գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից