Հայաստան 

Բակո Սահակյանը ծանոթացել է Կաշենի լեռնահանքային համալիրի աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Վարդաձոր գյուղում նոր բնակելի շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Նախագահն այցելել է նաև «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի լեռնահանքային համալիրի նշանակությունն Արցախի տնտեսության զարգացման գործում՝ նշելով արտադրական հզորությունների ընդլայնմանը զուգահեռ աշխատակիցների սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: 

Նույն շարքից