Քաղաքական 

Բակո Սահակյանը Հադրութում ներկա է եղել նորակառույց մարզադաշտի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է քաղաք Հադրութ և մասնակցել այնտեղ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Սահակյանը կարևոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում և Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին նախագծի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Նույն շարքից