Հասարակություն 

Բակո Սահակյանը ցավակցել է Հովիկ Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան մասին:


Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով»:

Նույն շարքից