Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

 

Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի և Արցախի պատմությանն առնչվող մի շարք քաղաքական, մարդասիրական և հոգեբանական խնդիրներ:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հենրի Մորգենթաուի նկատմամբ՝ նրա կյանքն ու աշխատանքը դիտարկելով որպես բարձր պրոֆեսիոնալիզմի և բարոյականության չափանիշ:

 

Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից