Քաղաքական Մշակույթ 

Բակո Սահակյանն ընդունել է պատանի երգիչ Ֆելիքս Քարամյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է պատանի տաղանդավոր երգիչ Ֆելիքս Քարամյանին եւ Արցախում նրա մենահամերգի կազմակերպիչներին: Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին, Ֆելիքս Քարամյանն արդեն իսկ վայելում է հանդիսատեսի սերն ու հարգանքը եւ բազմաթիվ երկրպագուներ ունի նաեւ Արցախում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի խոստումնալից երգչից` մաղթելով նրան հաջողություններ եւ ամենայն բարիք:

 

 

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: 


Նույն շարքից