Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի միջև սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: 

Նույն շարքից