Բաղրամյան 26-ում արդեն ավելի քան մեկ ժամ է ընթանում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: Անդամ երկրների ղեկավարներին շուտով կմիանան Իրանի, Մոլդովայի նախագահները, ինչպես նաև Սինգապուրի վարչապետը:
Նեղ կազմով հանդիպումից առաջ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները նախ լուսանկարվեցին լրագրողների ներկայությամբ, ապա մուտք գործեցին նախագահական նստավայր:
Այն ընթացքում, երբ ղեկավարները շարժվում էին դեպի շենքը, վրացի լրագրողներից մեկը, խախտելով պրոտոկոլը, հարց ուղղեց Պուտինին՝ ցանկանալով իմանալ, թե «երբ է Ռուսաստանը կատարելու պարտավորությունները և դուրս գալու Վրաստանից»:
Պուտինը կանգ չառավ, սակայն կես բառով պատասխանեց, որ Մոսկվան միշտ է կատարում իր պարտավորությունները: