Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ուժերն այսօր Գյումրիի թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքինհայտարարել են, որ քաղաքապետարանը խոչընդոտել է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին:
Այս կապակցությամբ Գյումրու քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն. «Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրահավաքի կազմակերպիչներից հանրահավաքի անցկացման համար էլեկտրաէներգիայի ապահովման հարց չի բարձրացրել թե՛ քաղաքապետարանի, թե՛ մեր տեղեկություններով, թատրոնի ղեկավարության մոտ: Հարկ ենք համարում նշել, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին հանրահավաքի կազմակերպիչներից ստացվել է իրազեկում, որում նրանք հայտնել են, որ իրենց կողմից հանրահավաքի կազմակերպման համար օգտագործվելու է շարժական էլէկտրոգեներատոր:
Բանախոսների կողմից արված հայտարարությունները միտված են աղմուկ բարձրացնելու իրենց հանրահավաքների շուրջ»: