Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անմիջական վերահսկողությամբ Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները համատարած բնույթ ստացան:
Գլխավոր տոնախմբություններին զուգահեռ առանձին միջոցառումներ ու բանակին նվիրված տարաբնույթ ձեռնարկներ իրականացվեցին նաև Նոր Նորքի կրթամշակութային տարբեր հաստատություններում՝ նպատակ ունենալով նոր սերնդի մեջ ձևավորելու ազգային, ռազմահայրենասիրական ոգի, կրթելու հայրենիքին արժանի քաղաքացիներ:
Բանակի օրը Նոր Նորքի տարբեր կրթամշակութային հաստատություններում