Հասարակություն 

Բավարիական Ալպերում հրդեհի զոհ է դարձել 6 մարդ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հարավային Գերմանիայում, Բավարիայի լեռնային հանգստավայրերից մեկում հյուրանոցի հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ, 7 հոգի ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:

 

Նախնական տվյալներով տուժողներն ու մահացածները եղել են երկհարկանի հյուրանողի այցելուները, որոնք իրենց հանգիստն են  անցկացրել Ալպերի լեռնային հանգստվայրում:

 

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, դեպքի վայրում աշխատում են փորձագետներն ու իրավապահները՝ հրդեհի պատճառները պարզելու համար:

 

 

Նույն շարքից