Հարավային Կորեայի ներկայացուցիչները ժամանել են սահմանամերձ Փհանմունջոմ գյուղ՝ Հյուսիսային Կորեայի հետ 7 տարվա մեջ առաջին անգամ բարձր մակարդակով երկկողմ բանակցություններ վարելու համար, գրում է Газета-ն։
Վերլուծաբանները ենթադրում են, որ կողմերը պետք է քննարկեն բաժանված ընտանիքների հանդիպման հարցն ու հարավկորեացի զբոսաշրջիկների՝ հյուսիսկորեական հանգստավայր մեկնելու թույլտվությունը։
Նշվում է, որ բանակցությունները սկսվել են առավոտյան ժամը 10։05-ին (երևանյան ժամանակով՝ 05։05-ին)։ Հրվ. Կորեան ներկայացնում է կառավարությանը կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Կիմ Գյու Հենը, իսկ Հս. Կորեան՝ Միացյալ ճակատի փոխղեկավար Վոն Դոն Ենը։
«Մենք բաց ենք, պատրաստ գտնելու նոր Կորեա ստեղծելու ուղիներ»,- ասել է Կիմ Գյու Հենը։