Հասարակություն 

Բացահայտվել է 60-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. 42-ամյա կին կասկածյալը ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ` հունվարի 11-ին, Երևանի Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանի բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանին մահ պատճառելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություներով` Ա. Սուքիասյանը իր սիրեցյալի հետ այցելել է մահացածի տուն, 2 օր այնտեղ են մնացել, հետո կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է բնակարանի տանտիրոջ մահով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից