Հասարակություն 

Բացվեց «Հայոց Արծիվների» 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ   այցելել  էր  ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնք,  որտեղ   պաշտոնապես   բացվեց կազմակերպության   301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:



        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 301:



        ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական  համայնքում բնակիչները աղ ու հացով,  մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթի ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:

       Խաչիկ Ասրյանը, համայնքի բնակիչներին ներկայացնելով կազմակերպության գաղափարախոսությունը,  նշեց,   որ   գյուղապահպանությունը,   արտագաղթի   կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:



        Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:



            «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը Հորբատեղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցին նվիրեց նաև մարզագույք: Խաչիկ Ասրյանը Հորբատեղ գյուղական համայնքի ղեկավարին և համայնքի դպրոցի տնօրենին նվիրեց ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ:



Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:

 

 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 558-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  40.000 մարդ:

 

 

 

      «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

 

Նույն շարքից