Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Իսլամական համագործակցության կազմակերպության կոնտակտային խմբի առաջին նիստի ժամանակ հայտարարել է, թե Բաքուն Հայաստանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցությունների մեկնարկ է սպասում, որը հիմնված կլինի բարի կամքի վրա:
Նա Հայաստանին կրկին մեղադրել է «ադրբեջանական հողերն օկուպացնելու» մեջ և հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության համար լավ կլինի, եթե հայկական կողմը որքան հնարավոր է շուտ դուրս բերի իր զորքերը այդ հողերից: