Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ին սկսել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները։ Այդ մասին հաղորդում է Եվրոպական արդարության եւ ժողովրդավարության հայկական դաշնությունը։
Ելույթ ունենալով լսումների ժամանակ՝ պատգամավոր Դենիս Դուկարմը հայտարարել է, թե վարչապետը հստակ ասել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Նրանք սպանվել էին, քանի որ հայեր էին»,- ասել է նա։
Սոցիալիստ Ստեգան Կրուզնյերը ընդգծել է, թե իր կուսակցությունը միշտ ճանաչել է Ցեղասպանությունը, սակայն, նաեւ կարծում է, որ ի վերջո թե հաշտեցում է պետք։
Բեգիայի խորհրդարանի պատգամավորներից Պիտեր դե Ռուվերը ամբիոնին հայտնվել էր անմոռուկի նշանով։