Բելգիայի ազգային բանկը չի պատրաստվում վերադարփնել Մեծ Բրիտանիայում պահպանվող իր ոսկու պաշարները: Այդ մասին հայտնել է երկրի ազգային բանկը:
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Բելգիայի իշխանությունները նպատակադրվել են Մեծ Բրիտանիայից հետ վերադարձնել շուրջ 200 տոննա ոսկու պաշարները, որն այտեղ է պահվում 1930-ական թվականներից:
Բելգիայի ոսկու պաշարների մեծ մասը պահվում է անգլիական բանկում, իսկ մյուս մասը կանադական ու շվեյցարական բանկերում:
Շուրջ 6,2 միլիարդ եվրո արժողությամբ ոսկու պաշարները, ֆաշիստական Գերմանիայի հարձակման վտանգի պայմաններում դուրս էր հանվել Բելգիայից ու ներկայումս պահվում է 20 մետր խորությամբ գտնվող անգլիական բանկի պահուստում: Բելգիան վարձակալման համար բանկին վճարում է տարեկան 250 հազար եվրո: