Հասարակություն 

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է սկսել երկրի խոշոր քաղաքներում

Երեքշաբթի օրը Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում բրյուսելյան տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ իրավապահները փնտրում են ահաբեկչությունների գործով կասկածյալներին: Ոչ մի մանրամասնություն չի հաղորդվում:

Երեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 27 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Բելգիայի վարչապետը պայթյուններն ահաբեկչություն է անվանել:

Նույն շարքից