Հասարակություն 

Բեյրութի միջազգային օդանավակայանում առգրավվել է թմրանյութի խոշոր խմբաքանակ

Լիբանանյան մաքսատունը հայտնել է, որ Բեյրութի օդանավակայանում երեք տոննա թմրանյութ է առգրավվել:

Մաքսային ծառայության ներկայացուցիչների խոսքով, թմրանյութը, ներառյալ կապտագոնը, ամֆետամինը եւ հաշիշը, փաթեթավորվել էին տարրական դպրոցի նստարաններում, որոնք պիտի ուղարկվեին Եգիպտոս, տեղեկացնում է    BBC-ի ռուսական ծառայությունը:

Անվտանգության լիբանանյան ծառայությունները նաեւ տեղեկացնում են, որ իրենց հաջողվել է կապտագոն եւ այլ թմրանյութեր արտադրող երկու լաբորատորիա հայտնաբերել:

Կապտագոնի հաբերը սովորաբար ամֆետամին եւ կոֆեին են պարունակում եւ լայնորեն տարածված են Մերձավոր Արեւելքում:

Մի քանի ամսվա ընթացքում օդանավակայանից առգրավվել է թմրանյութի մի քանի խմբաքանակ: Միջադեպերից մեկի արդյունքում ձերբակալվել է սաուդյան իշխանը:

 

Նույն շարքից