Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կատակել է, երբ հայտարարել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու իրեն արված առաջարկի վերաբերյալ, հայտնում է tvrain.ru-ը:
Անցած շաբաթ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինից Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս այդ կապակցությամբ հայտարարություն էր կատարել` նշելով, որ Պուտինը միայն ձևականորեն է աջակցել Բեռլուսկոնիին: