Հասարակություն 

Բեռնատարի մեջ կոկաին են գտել. ԱՄՆ-ում հայ հայտնի երգչի են կալանավորել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ:

Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին և փորձել է Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել:

Ծագումով լիբանանահայ, առաջին լիբանանյան պատերազմի ժամանակ ԱՄՆ գաղթած երգիչ Գառնիկ Սարգսյանը համարվում է Դաշնակցության ոգին, քանի որ հենց նրա երգերի ներքո էին ընթանում Դաշնակցության բոլոր հավաքները ԱՄՆ-ից մինչև Լիբանան, Լոս Անջելեսից մինչև Բուջ Համուտ: Հիմա էլ ո՞վ է երգելու «Վեհ գաղափար Դաշնակցության»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից