Բաղրամյան պողոտայից այսօր բերման ենթարկված 6 ակտիվիստներից 5-ը ազատ են արձակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նրա խոսքով՝ ակտիվիստները արհեստական բախում են ստեղծում ոստիկանների հետ՝ հանրությանը փողոց հանելու համար:
Ակտիվիստներն այս պահին Բաղրամյան պողոտայում սպասում են, որ իրենց միանան ազատ արձակված ընկերները, որից հետո կորոշեն իրենց անելիքները: