Այսօր՝ հուկտեմբերի 31-ին, խորհրդարանում սկսվել են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները:
Քննարկումների հենց սկզբից ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով խոսեց հարկային քաղաքականության, բիզնեսի, սպասվելիք տնտեսական աճի և այլնի մասին:
Կարապետյանը մասնավորապես նշեց, թե բիզնեսին վերարտադրվելու հնարավորություն է տրվելու, սակայն դա չի նշանակում, որ խստություն չի լինելու:
Ինչ վերաբերում է սպասվելիք տնտեսակա աճին, ապա վարչապետը հայտնեց, որ իր կառավարությունը 3,2 տոկոս տնտեսական աճ գրանցելու նպատակ ունի:
Կարապետյանի խոսքերով, առաջ քաշված ցուցանիշներին հասնելու համար լուրջ ջանքեր են պետք՝ վստահեցնելով, որ իրենք ամեն ինչ անելու են այդ նպատակի համար: