Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է Բրիտանացի հանրահայտ հումորիստ Լի Նելսոնին, հայտնում է BBC-ն:
Նա խաթարել էր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի մամլո ասուլիսը: Ասուլիսի ժամանակ երբ Բլատերը հայտնվեց դահլիճում, Նելսոնը մոտեցավ նրան և փողերի մի խուրձ նետեց ՖԻՖԱ-ի նախագահի ուղղությամբ:
Մամլո ասուլիսը ստիպված հետաձգվեց մի քանի րոպե: