Հայաստան 

ԲՀԿ-ից են ՀԱԿ-ին խնդրել՝ «չստվերել» իրենց բոյկոտը

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովի երեկ մեկնարկած նստաշրջանը սկսվեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության բոյկոտով: ԲՀԿ-ն հայտարարեց, որ ստեղծված քաղաքական իրավիճակում բոյկոտում է ԱԺ այս քառօրյա նիստերը եւ առաջիկայում հանդես կգա իր գործողությունների ու քայլերի մասին հայտարարությամբ: Բոյկոտի մասին ԲՀԿ-ի հայտարարությունից րոպեներ անց քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծն ԱԺ-ի օրակարգում ընդգրկելու հարցը, որը, բնականաբար, մերժվեց: Բայց առավել ուշագրավն այն է, որ կողմ քվեարկեց ընդամենը 4 պատգամավոր:


Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի դեմ պայքարող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չքվեարկեց այդ նախագծին: Ըստ ամենայնի՝ ԲՀԿ-ի հետ «քաղաքագիտական վերլուծությունը» դեռեւս ուժի մեջ է, եւ երեւի ԲՀԿ-ից են ՀԱԿ-ին խնդրել՝ «չստվերել» իրենց բոյկոտը: Եթե ՀԱԿ-ը հանկարծ կողմ քվեարկեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցին, հնարավոր է՝ ԲՀԿ-ն նոր, հավելյալ խնդիրներ ունենար: Իսկ ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, ոչ միայն «ըմբռնումով է մոտենում» ԲՀԿ-ի քայլերին, այլ նաեւ ուժերի ներածի չափով զբաղվում է ԲՀԿ-ի պաշտպանությամբ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից