Քաղաքական Հասարակություն 

ԲՀԿ-ի դեպքում չէր կարող նման բան լինել. Նաիրա Զոհրաբյան

ՕԵԿ-ի՝ կոալիցիայից, իսկ ՕԵԿ նախարարների կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ www.analitik.am –ը զրուցեց ԲՀԿ և ՀՀԿ պատգամավորների հետ:


Նաիրա Զոհրաբյանը նորմալ է ընդունում ՕԵԿ-ի կայացրած որոշումը.  «Վերաբերվում եմ  շատ սթափ, ընդունում եմ ՕԵԿ-ի որոշումը: Մեր երկրում այնքան բաներ ենք տեսել, որ չեմ զարմանում, բայց կարծում եմ, որ դա այլևս ՕԵԿ-ի խնդիրը չէ, այլ այդ մարդկանց անձնական վարկանիշի խնդիրն է»: Այն հարցին, թե կարող էր ԲՀԿ-ի դեպքում նման բան լինել՝ նախարարները պաշտոնը նաշընտրեին, այլ ոչ թե կուսակցական պատկանելությունը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի դեպքում չէր կարող նման բան լինել»:


 

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ չունի իրավասություն խոսելու այս հարցի մասին: Հարցին, թե ի՞նչ կաներ ինքը, եթե հայտնվեր նման իրավիճակում պատասխանեց .«Նման իրավիճակում երբևէ չեմ հայտնվել և չեմ էլ հայտնվի»:


 

Արտաշես Գեղամյանն ասաց, որ ՕԵԿ հայտարարության մեջ ամենայն խորությամբ նշված են կոալիցիայից դուրս գալու պատճառները, ինչպես նաև վերաբերմունքը անդամների դուրս գալուն: Գեղամյանը նորմալ է համարում կուսակցությունից դուրս գալու երևույթը. « Չերչիլը նույնպես երկու անգամ կուսակցություն է փոխել, բայց դրանից նա նույն Չերչիլն  է մնացել, ուստիև նորմալ երևույթ եմ համարում»:


ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն ասաց, որմիգուցե ընդունելի է, միգուցե ոչ. «Չեմ կարող ոչինչ ասել, չգիտեմ իրենց ներքին խոհանոցը»: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան նոր կառավարությունից Նուշիկյանը պատասխանեց.  «Նոր կառավարությունը մեծապես կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, քանզի այլընտրանք ուղղակի չկա»:

 

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ ասաց, որ այս օրերին Երևանում չի եղել՝ սահմանամերձ վայրերում զբաղված է եղել հայրենանպաստ գործունեությամբ. «Մշակույթի տունն էինք վերանորոգում, բավականին անելիքներ կան»:


 Այս ընթացքում մամուլում տարածվում էր, որ իբր Շուշան Պետրոսյանը ստորագրահավաք է սկսել նախարարի պաշտոնում նշանակվելու համար, այնինչ մեր  լավատեղյակ աղբյուրները մեզ հայտնեցին, որ տիկին Պետրոսյանը սահմանամերձ շրջանում զբաղված էր մշակույթի տան վերանորոգմամբ, իսկ այնտեղ աշխատակիցների մոտ ուղղակի ծիծաղ են առաջացրել դեղին մամուլին հատուկ նյութերը:   

 

Նույն շարքից