Քաղաքական 

ԲՀԿ-ի համար տրամաբանական կլիներ ակտիվանալ ընտրությունների նախաշեմին. քաղաքագետ

 

Գյումրիի և Բերձորի դեպքերի կապակցությամբ հասարակության շրջանում տեղ գտած լայն արձագանքներից եւ հատկապես՝  փետրվարի 5-ին ԲՀԿ նախաձեռնած ժողովից հետո,  իշխող կուսակցությունը դրանց մեջ  տեսավ  ԲՀԿ ակտիվացումը ներքաղաքական տեսանկյունից։ Այս մասին այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։


Ըստ նրա՝ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրոք ցանկանում էր հասնել իշխանափոխության, ավելի տրամաբանական կլիներ, եթե նրանք ակտիվանային խորհրդարանական ընտրություններից առաջ։

 

Քաղաքագետը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանը» «ֆալստարտ» ունեցավ։ «Եթե ԲՀԿ-ն իրականում ցանկանում էր հասնել իշխանափոխության, ապա տրամաբանական կլիներ, եթ նրանք ակտիվանային խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Դրա ԲՀԿ-ին հնարավորություն կտար օրինական ճանապարհով, ՀՀԿ վարչական քայլերից պաշտպանված՝ լայնածավալ քարոզարշավ սկսել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Նույն շարքից