Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ ԲՀԿ քաղաքական խորհուրդի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում քննարկվել է մեկ հարց՝ հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցը։
ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկածությունը։
Նշենք, որ անկուսակցական Վ. Հովակիմյանին սատարելու մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: