Kavpolit.com կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տասնյակ ներկայացուցիչներ երեկ երեկոյան բողոքի ակցիա են կազմակերպել երկրի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տան առաջ՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով։
Ակցիայի մասնակիցները բողոքել են կառավարության էներգետիկ քաղաքականության դեմ և պահանջել կատարել նախընտրական խոստումները։