Այսօր՝ հունիսի 29-ին, մի խումբ քաղաքացիներ օրը սկսել են Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները Կարբի գյուղի բնակիչներն են, ովքեր բողոքում են իրենց համագյուղացի Նազարեթյան եղբայրների կալանավորման դեմ:
Բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Եղեգնուտ գյուղում, որտեղ տեղի բնակչությունը պահանջում է գյուղի երկարամյա համայնքապետի հրաժարականը:
Իրավիճակը չի հանդարտվում նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Այստեղ մի խումբ գյուղացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանի եբորորդի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, մի խումբ գյուղացիներ էլ ակցիաներ են կազմակերպում՝ պաշտպանելով գյուղապետին: