Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության մետ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել մի քանի խումբ քաղաքացիներ: Մասնավորապես այստեղ են գտնվում հաշմանդամություն ունեցող օդաչուներ, Նաիրիտի աշխատակիցներ և այլն:
Հավաքվածների շարքում կա նաև մի տարեց կին, ով պնդում է, որ որդուն արդեն 5 տարի է տարել են անհայտ ուղղությամբ, ինքը որևէ բան չգիտի ննրա մասին և խնդրում է կառավարությանն օգնել գտնել վերջինիս:
Քիչ առաջ այդ կնոջ ինքնազզգացողությունը վատացավ և նրան օգնությունն են ցուցաբերում դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները: