Քաղաքական Միջազգային 

Բոսնիա և Հերցեգովինան փետրվարի 15-ին հայտ կներկայացնի ԵՄ անդամակցության համար

Բոսնիա և Հերցեգովինան մտադիր է փետրվարի 15-ին  դիմում ներկայացնել ԵՄ անդամագրության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

«Նիդեռլանդների արտգործնախարար Բերտ Կենդերսը  ողջունում է Բոսնիա և Հերցեգովինայի հայտը ԵՄ անդամակցություն ստանալու համար: Ենթադրում ենք, որ պաշտոնական դիմումը կկայանա փետրվարի 15-ին Բրյուսելում», - ասվում է ԵՄ-ում թագավորության մշտական ներկայացուցիչ  Պիտեր դե Գույերի նամակում: Նիդեռլանդները 2016-ին նախագահում են ԵՄ-ում:

Ինչպես նշվում է` անցյալ տարվա հունիսին ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև կայունացման և ասոցացման մասին համաձայնագիրը:

Նույն շարքից