Հասարակություն 

Բուքինգհեմյան պալատը բացում է իր դռները բոլոր ցանկացողների համար

Mk-london.co.uk կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու լոնդոնյան պաշտոնական նստավայրը՝ Բուքինգհեմյան պալատը, բացում է իր դռները բոլոր ցանկացողների համար։ Պալատը  հասանելի կլինի այցելությունների համար մինչև սեպտեմբերի 27-ը։

Առաջին անգամ թագավորական ընտանիքի երկրպագուները կկարողանան պալատ մտնել գլխավոր մուտքից,  որը նայում է դեպի Մել փողոց։

Թագուհու գլխավոր նստավայրի հյուրերին կառաջարկվի ծանոթանալ «Թագավորական ընդունելություն» ցուցադրությանը, որտեղ կներկայացվեն խոհանոցը, գինու մառանը և կարի արհեստանոցը։

Այցելուները կտեսնեն նաև Եղիսաբեթ 2-րդ թագուհու զգեստները, որոնք նա կրել է պաշտոնական ընդունելությունների ժամանակ, ինչպես նաև նրա նվերները։

Նույն շարքից