Բրազիլիայի առողջապահության պետական ինստիտուտը` Fiocruz-ը, ուրբաթ օրը հայտարարել է, որ ակտիվ Զիկա տենդը հայտնաբերվել է թքի և մեզի օրինակներում: Այժմ ինստիտուտն ուսումնասիրում է, թե արդյոք հնարավոր է դրա փոխանցումը կենսաբանական հեղուկների միջոցով, հաղորդում է Reuters-ը:
Ինստիտուտի աշխատակիցները հայտնաբերել են տենդը, երբ ուսումնասիրել են երկու հիվանդների անալիզները և որոշել տենդի գենոմում ԴՆԹ-ի հետևողականությունը:
Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդությունն է, որը երբեմն մարդկանց փոխանցվում է մոծակների միջոցով և բնութագրվում որպես բարորակ ընթացքով վարակ: