Հասարակություն 

Բրազիլիայում օդանավն ընկել է տան տանիքին, զոհվել է երկու մարդ

Բրազիլիայում թեթեւ օդանավն ընկել է տան տանիքին, զոհվել է երկու մարդ, հայտնում է ИТАР-ТАСС ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

 

Ավիավթարը  տեղի է ունեցել Կուրիտիբա քաղաքում: Օդանավի վթարի պահին  տանը երկու կին եւ երեխա են եղել, նրանցից ոչ ոք չի տուժել: Օդանավում չորս մարդ է եղել, որոնցից երկուսը զոհվել են: Եվս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է: 

Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները:

Նույն շարքից