Հասարակություն 

Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նշում է ծննդյան օրը (լուսանկարներ)

Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ծննդյան 90-ամյակը։ Նա պատմության մեջ ամենաերկար իշխող բրիտանացի միապետն է, ով բրիտանական գահին է 1952 թվականից:

Բուքինգհեմյան պալատը թագուհու ծննդյան առթիվ այսօր հրապարակել է ամերիկացի հայտնի լուսանկարիչ Էնի Լեյբովիցի կողմից արված լուսանկարը, որտեղ թագուհին է՝ իր հինգ ծոռներով և երկու փոքր թոռներով։ Այս լուսանկարը իր լուսավորությամբ և կոմպոզիցիայով անցյալի նշանավոր արքայական կտավներն է հիշեցնում, գրում է The Daily Mail-ը:

Այսօր հրապարակված մյուս պաշտոնական լուսանկարում թագուհին կանգնած է Վինձորի ամրոցում իր չորս շների հետ, իսկ երրորդ լուսանկարում՝ նստած է իր միակ դստեր՝ Աննա արքայադստեր կողքին։

Թագուհու ծննդյան առիթով Մեծ Բրիտանիայում կանցկացվեն տարբեր տոնական միջոցառումներ, իսկ Էլիզաբեթ II-ն իր 94-ամյա ամուսին արքայազն Ֆիլիպի հետ կզբոսնի Վինձորի զբոսայգում: Այնուհետև նա կվառի միապետի ծննդյան առիթով վառվող 1000 փարոսներից առաջինը։ Իսկ երեկոն թագուհին կանցկացնի ընտանիքի հետ։

Նույն շարքից