Բրիտանական Փենվորթեն քաղաքում տարօրինակ, ինչու չէ նաև, անհավանական հանցագործություն է տեղի ունեցել: Անհայտ տղամարդը, կյանքը վտանգելով, բարձրացել է լվացքատան կողքին տեղակայված հեռագրի ձողի վրա և գողացել է պարանին կախված կանացի վարդագույն ներքնազգեստերը, հայտնում է Metro-ն:
Հետաքրքիրն այն է, որ լվացքատունը վարդագույն ներքնազգեստը կախել էր՝ ԶԻԱՀ-ով հիվանդ մարդկանց աջակցելու նպատակով:
Ողջ քաղաքը, այս օրերին, վարդագույն գույնի ժապավաններով և այլ աքսեսուարներով է ողողված՝ ի նշան ԶԻԱՀ-ի դեմ պայքարի:
Լվացքատուն էլ որոշել էր իր ոլորտին ամենամոտ աքսեսուարով մասնակցել ֆլեշմոբին՝ ներնքնազգեստով: Փաստորեն, լվացքատունը չկարողացավ լիարժեք մասնակցել այդ ֆլեշմոբին՝ «նախագիծը» գողացված է:
https://youtu.be/ZB7CMTkK-EQ