Հասարակություն 

Բրյուսելի ահաբեկչության կասկածյալներից մեկը ազատ է արձակվել

Բելգիայի դատախազությունն ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով ազատ է արձակել Բրյուսելի ահաբեկչությանը մասնակցելու մեջ կասկածվող Ֆեյսալ Շեֆուին, տեղեկացնում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շեֆուն աշխատել է որպես անկախ լրագրող:

ԶԼՄ-ները մարտի 23-ին գրել էին, որ Բրյուսելի օդանավակայանի տեսահսկող խցիկների նկարահանումներից հայտնաբերվել են երեք կասկածյաներ՝ Հալեդ և Իբրահիմ Բաքրուաի եղբայրները և Շեֆուն: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց:

Նույն շարքից