Միջազգային Հասարակություն 

Բրյուսելի մետրոն ահաբեկչություններից հետո առաջին անգամ է գործում

Ապրիլի 25-ին Բրյուսելի մետրոն մարտի 22-ի ահաբեկչություններից հետո առաջին անգամ գործում է սովորական ռեժիմով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հասարական տրանսպորտի օպերատոր STIB ընկերությանը։

Բրյուսելի մետրոյի բոլոր 69 կայարանները գործող գրաֆիկով ընդունում են ուղևորներին։ Մինչ այդ գնացքները սպասարկում էին կրճատված գրաֆիկով։

Բացվել է նաև «Մալբեկ» կայարանը, որը պայթյուններից հետո փակ էր։ Ամբողջովին վերականգնվել է նաև «Զավենտեմ» օդանավակայան տանող աերոէքսպրեսների երթևեկությունը։

Նույն շարքից