Газета-ի փոխանցմամբ՝ Բելգիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել երկրի մայրաքաղաք Բրյուսելում:
Աղբյուրը նշում է, որ նման որոշումը, հավանաբար, կապված է հետաքննության և այն մարդկանց որոնման հետ, որոնք կապված են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ բելգիական իշխանությունները հետաքննություն են սկսել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: