ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունել է չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորել է չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան։
Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ:
Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկել են չինական խոշորագույն ընկերության մասնակցության հնարավորությունը նշված ծրագրի իրականացման աշխատանքներում: