Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ գնալու է մինչև վերջ, ոչ մի բանի առջև չի կանգնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը:

ԲՀԿ-ականները միահամուռ պնդել են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ողջ թիմով վայր կդնեն մանդատները, եթե իշխանության ճնշումները շարունակվեն, և կուսակցության առաջնորդից մանդատը վերցնեն:

Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Գնալու եմ մինչև վերջ, ոչ մի բանի առջև չեմ կանգնելու»: Սակայն թիմում թերահավատությամբ են լսել այդ հավաստիացումները՝ չեն հակաճառել, բայց կարծում են, որ վճռական պահին նա կրկին «զադնի կդնի», իսկ իրենք կմնան անտեր ու անպաշտպան՝ իշխանության մեքենայի առաջ դեմ հանդիման»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից