Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռազմական գործողությունների հետեւանքով վնասվել է Լուգանսկի կայարանում տեղակայված գազամուղը:
Այդ մասին հայտնել է Լուգանսկի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկին, նշելով, որ Լուգանսկի կայարանում գազամուղի վնասման հետեւանքով, վթարը լիկվիդացնելու համար առժամանակ դադարեցվել է կապույտ վառելիքի մատակարարումը, ինչի հետեւանքով գազից զրկվել են կայարանն ու սահմանային 6 բնակավայրեր, ավելի քան 10 հազար մարդ ու 12 արդյունաբերական օբյեկտ:
Վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր ու տուժածներ չկան:
Առաջիկայում նախատեսվում է վերացնել վթարի հետեւանքներն ու բնակչությանը ապահովել կապույտ վառելիքով: