Հասարակություն 

«Գառնի-Երեւան» ջրատարի վթարի հետևանքով ջուր չի լինի Շենգավիթում, Նուբարաշենում և Արարատի մարզում

«Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Էրեբունի վարչական շրջանի`  

Վերին ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի,

Նուբարաշեն վարչական շրջանի՝

Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի եւ հարակից տարածքների,

Արարատի մարզի`

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

«Երեւան Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

Նույն շարքից