Քաղաքական 

Գեներալ Հայրապետովի պաշտոնանկությունը կապ չունի Դուշանբեի վերելակային հանդիպման հետ. Վլադիմիր Կարապետյան

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, խոսելով փորձառու սպաների հրաժարականների մասին, տարակուսանք հայտնեց, թե ինչպես պետք է պատասխանի հարցին:

 

«Ու ի՞նչ խնդիր կա: Եթե ինքը որոշում է որ պետք է լքի, մենք պետք է կանգնեցնենք ու ասենք՝ մի՞ լքի: Այդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա նման որոշում են կայացրել: Շատ նորմալ է, որ թարմացում է գնում: Եթե մարդ որոշել է հեռանալ, ոչ միշտ է պետք կանգնեցնել: Շատ տրամաբանական է, որ մարդու որոշումն արդեն կայացված է»:

 

Գեներալ Հայրապետովի փոխարինողի մասով խոսնակն ասաց, որ որևէ բան չի կարող ասել. «Վստահ եմ, որ քննարկումներ ընթանում են: Ժամանակին ամեն ինչ կարվի»:

 

Հարցին՝ կապ ունի արդյո՞ք Հայրապետովի ազատումը Դուշանբեում վերելակային հանդիպման հետ, Կարապետյանը հայտարարեց, որ անհեթեթ հարցերի չի ուզում պատասխանել։

 

Նույն շարքից