Հասարակություն 

Գերմանիայում սպանվել է հայ համայնքի ներկայացուցիչ

Փետրվարի 11-ին Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում հրազենային վնասվածքից մահացել է քաղաքի հայ համայնքի մշակութային խորհրդի անդամ 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին տեղական ժամանակով 19։15 (Երեւանի ժամանակով 22։15) սահմաններում։ Այս մասին, ինչպես հայտնում է NEWS.am-ը,  գրում է գերմանական Die Welt պարբերականը։   Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի կահույքի խանութներից մեկի մոտ 3 տղամարդ վեճի են բռնվել, որոնցից մեկը դիմել է զենքի օգնությանը եւ կրակել 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի վրա։

 

Վերջինս հոսպիտալացումից ժամեր անց ստացած մարմնական վնասվածքներից քաղաքային հիվանդանոցում մահացել է։   Ինչպես գրում է Neue Westfälische թերթը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրները՝ միջադեպի մասնակիցները ծագում են նախկին Հարավսլավիայից։  Չարագործները՝ 39-ամյա մի սերբ եւ 36-ամյա կոսովացի, դեպքի վայրից դիմել են փախուստի։   Սպանության դրդապատճառները անհայտ են։ Տարվում է հետաքննություն։ 

Նույն շարքից